Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վերջակետ դրեց սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված կառուցողական լուծման Բաքվի պատրաստակամության հարցում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը մերժել է հայկական կողմի առաջարկները։

«Երկու շաբաթ առաջ Հայաստանը նոր առաջարկներ արեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման վերաբերյալ»,- ասել է Բայրամովը Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նրա խոսքով՝ հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ «Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց՝ առանց որեւէ պայմանի»,- ընդգծել է Բայրամովը՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։ «Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք չունի որեւէ պայման դնելու սահմանների սահմանազատման հարցում»,- եզրափակել է Բայրամովը, ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքերը:

Ակնհայտ է, որ նշված «պայմաններից» մեկը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը։