Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը:

Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00 Արամ Խաչատրյան համերգասրահից:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին,  մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։