Հայիթիի վարչապետ Արիել Անրին մերժել է իր հրաժարական տալու պահանջը՝ պնդելով, որ գործող կառավարությունը կշարունակի աշխատանքը՝ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու եւ երկիրը խորը ճգնաժամից դուրս բերելու համար, հայտնում է ՌԻԱ նովոստին։
«Այսօր՝ փետրվարի 7-ին, յուրաքանչյուր ոք, ով իրեն դեմոկրատ է անվանում, պետք է հիշի. այս անգամ մենք լավ ընտրություններ ենք ունենալու՝ առանց նախապաշարմունքների, առանց կեղծիքների, առանց բռնության կամ խմբավորումների աջակցության»,- ասել է Անրին՝ ելույթ ունենալով իր նստավայրից։
Հրաժարվելով հեռանալ իր պաշտոնից՝ Անրին կոչ է արել դեմոկրատներին միասին աշխատել, որպեսզի հաջորդ ընտրությունները չհանգեցնեն նոր ճգնաժամների, իսկ ապագա ժողովրդական ընտրյալները՝ վայելեն լեգիտիմությունը։




























