Եվրախորհրդի կողմից իրականացվող աշխատանքը շատ կարեւոր է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Այս մասին ասյօր` հուլիսի 20-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի հետ ձեւավորված համագործակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում եւս նշել է` գոհունակություն հայտնելով համազեկուցողների արդյունավետ ներգրավվածությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ներքաղաքական գործընթացներին:




























