ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թայվանի հետ 100 մլն դոլարի չափով գործարքին, որն ուղղված է հակահրթիռային պաշտպանության համակարգերի ամրապնդմանը, հաղորդում է AP-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է նախագծման եւ տեխնիկական սպասարկման վերաբերյալ համաձայնագրի մասին։
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել հետ կանչել գործարքը եւ դադարեցնել ցանկացած ռազմական փոխգործակցություն կղզու հետ։
«ԱՄՆ զենքի վաճառքը Թայվանին...լրջորեն խաթարում է Չինաստանի ինքնիշխանությունը եւ անվտանգության շահերը, ինչպես նաեւ լուրջ վնաս հասցնում չին-ամերիկյան հարաբերություններին, խաղաղությանն ու կայունությանը Թայվանի նեղուցում»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը։




























