Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի զարգացումները։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Մոսկվա Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի կատարած հաջող այցի արդյունքների շուրջ եւ կողմ են արտահայտվել առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա բոլոր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը։

Իրանական միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ իրավիճակի զարգացումը քննարկվել է «միջուկային գործարքի» լիակատար իրագործումը վերականգնելու նպատակով Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում։ Նախարարները հանդես են եկել ԳՀՀՊ-ի արագ վերակենդանացման օգտին՝ ի սկզբանե հավասարակշռված կազմաձեւով, որը հաստավել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։