Ածխաջրածիններն ակտիվորեն կօգտագործվեն եւս մի քանի տասնամյակ, դրանցից հրաժարվելու համար դեռ վաղ է։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Գիտության եւ կրթության խորհրդի նիստը, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ դեռ վաղ է հրաժարվել ածխաջրածիններից։ Քսան, երեսուն, գուցե հիսուն տարի այս ամենը ակտիվորեն կօգտագործվի։ Հատկապես գազի մեր հնարավորությունները»,- ասել է նախագահը։ «Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանալ, թե ուր է գնում ողջ մարդկությունը, ամբողջ մոլորակը եւ, եւս մեկ անգամ կրկնում եմ, լինել այստեղ առջեւում։ Սա հատկապես կարեւոր է, առաջին հերթին, Ռուսաստանի քաղաքացիների էկոլոգիական բարեկեցության եւ կյանքի որակի համար, ահա թե ինչն է մեզ համար առաջնահերթ»,- հավելել է Պուտինը։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մոլորակի կլիմայի վրա հայրենական արդյունաբերության, տրանսպորտի եւ այլ ոլորտների բացասական ազդեցության նվազեցումը կիրականացվի ճշգրիտ, ստուգված տվյալների հիման վրա։ Միաժամանակ, նրա կարծիքով, անհրաժեշտ է ապահովել ժողովրդական տնտեսության արագացված, ժամանակակից զարգացում։ «Իհարկե, սա երկկողմանի խնդիր է, ոչ հեշտ: Նման խնդրի լուծման ամենակարեւոր պայմանը հետագա անցումն է էներգիայի ցածր ածխածնային, կանաչ աղբյուրներին»,- պարզաբանել է նա։




























