Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգը «աճում է» տարածաշրջանում լարվածության աճին զուգընթաց՝ Մոսկվայի կողմից զորքերի ավելացման ֆոնին։  Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Պատասխանելով հարցազրույցի շրջանակներում CNN-ի տված հարցին, թե որքանով է հավանական Ռուսաստանի ներխուժումն այս պահին, Ստոլտենբերգն ասել է, որ «նախազգուշացման ժամանակը կրճատվում է, իսկ հարձակման վտանգը մեծանում»՝  մատնանշելով «Ռուսաստանի ռազմական հզորության շարունակական աճը»:

Ստոլտենբերգը նաեւ հայտարարել է, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ուժի կիրառման փորձը եւ Մոսկվայի ուժեղ սպառնալից հռետորաբանությունը իրական վտանգ են ստեղծում»:

«Մենք նաև տեսնում ենք սպառնալից հռետորաբանություն, Ռուսաստանի կողմից շատ ուժեղ հռետորաբանություն այն մասին, որ մենք պետք է զիջենք նրանց պահանջներին, այլապես կլինի այն, ինչ նրանք անվանում են ռազմատեխնիկական հետեւանքներ։ Եվ հետո, իհարկե, մենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ավելի վաղ ուժի կիրառման փորձ ունենք», - ասել է Ստոլտենբերգը։ «Այնպես որ, եթե այս ամենին գումարենք  ռազմական հզորության ավելացումը, հռետորաբանությունը  եւ  Ռուսաստանի ծառայողական ցուցակը, իհարկե, իրական վտանգ կա, բայց մենք շարունակում ենք աշխատել քաղաքական որոշման ուղղությամբ»,  - հավելել Է նա։

Նրա խոսքով՝ «խաղաղությունը հնարավոր է պահպանել, եւ հենց այդ պատճառով մենք այդքան էներգիա ենք ներդնում ՆԱՏՕ-ի կողմից, որպեսզի դեպի առաջ քաղաքական ճանապարհ գտնենք»։