Դանիայի թագուհի Մարգրետե II-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է թագավորական պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նորին մեծություն թագուհու թեստը դրական է եղել։ Նրա մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում։ Թագուհին այժմ գտնվում է Ամալիենբորգում Քրիստիան IX-ի պալատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ թագավորական պալատը հետեւում է բժիշկների եւ առողջապահական մարմինների բոլոր խորհուրդներին։

Հաղորդվում է նաեւ, որ 81-ամյա թագուհու ծրագրված ձմեռային արձակուրդը, որը պետք է սկսվեր փետրվարի 9-ին, այդ կապակցությամբ չեղարկվել է։ Նա պետք է արձակուրդն անցկացներ Նորվեգիայում։ Ավելի վաղ պանդեմիայի պատճառով զգալիորեն կրճատվել է թագուհու 50-ամյա գահակալության հետ կապված տոնական միջոցառումների թիվը։

Թագուհին երեք անգամ պատվաստվել է, առաջին դեղաչափն ընդունել է անցած տարի հունվարին, երկրորդը՝ նոյեմբերին։ 

Թագաժառանգ արքայադուստր Մերիի եւ արքայազն Քրիստիանի մոտ եւս կորոնավիրուս է ախտորոշվել։