Հայաստանն ու Իրանը իրականացնում են տարածաշրջանային նշանակության նախագծեր, այդ թվում նաեւ  աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր նախագիծ, որը Պարսից ծոցը կապում է Սեւ ծովի հետ։ Այդ մասին ասվում է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի՝  երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան – Իրան. պատմական անցյալն ու ներկան» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։

«Հայ-իրանական բազմադարյա հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ 1991 թվականին թեւակոխել են նոր փուլ ։ Այսօր գոյություն ունի լուրջ չբացահայտված ներուժ եւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ գիտության և մշակույթի ոլորտներում ։ Դրա համար ամուր իրավական բազա է ստեղծվել», - նշված է ուղերձում։

Դեսպանն իր ուղերձում ընդգծել է նաեւ երկու երկրների միջեւ  տեղական մակարդակում համագործակցության զարգացումը։