Samsung-ը Galaxy S մոդելների նոր շարք է ներկայացրել: Թեեւ չորեքշաբթի օրը ներկայացված Galaxy S22 հեռախոսները որոշ բարելավումներ ունեն անցյալ տարվա մոդելների համեմատ, տարբերություններն այնքան էլ էական չեն: Samsung-ը հատուկ ուշադրություն է դարձնում հեռախոսի նոր գործառույթներին, որոնք պետք է ավելի վառ ու կայուն տեսանյութեր մատուցեն, գրում է AP-ն։
Ամենաուշագրավ փոփոխություններից է Ultra մոդելի էկրանին թվային նշումներ անելու եւ նկարելու համար ներկառուցված գրիչի ավելացումը, որը 1200 դոլար կարժենա։ Մինչ այդ «S Pen»-ը պետք էր 40 դոլարով առանձին գնել անցյալ տարվա մոդելի համար, որը այն պահելու համար բնիկ չուներ։
800 դոլար արժողությամբ ստանդարտ Galaxy S22-ը եւ 1000 դոլար արժողությամբ Galaxy S22 Plus-ը չունեն S Pen, որը առկա է Note հեռախոսների շարքում։ Դրանք ավելի շատ ստեղծվել են աշխատանքի, քան հանգստի ու զվարճանքի համար:
Ենթադրվում է, որ Galaxy S22-ի բոլոր երեք մոդելները, որոնք փետրվարի 25-ին վաճառքում կհայտնվեն, ինքնավար աշխատանքի ավելի երկար ժամանակ եւ ավելի լավ տեսախցիկներ կունենան, հատկապես մթության մեջ արված լուսանկարների եւ տեսանյութերի համար, որոնք, Samsung-ի գնահատմամբ, այժմ կազմում են ինտերնետի օգտագործման մոտ 80%-ը:





























