ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ մշակված TRUTH սոցցանցի գործարկումը տեղի կունենա այս տարվա մարտի վերջից ոչ շուտ, հայտնում է Fox Business-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Նրա խոսքով՝ սոցցանցի աշխատանքի համար պատասխանատու սերվերներն արդեն գործարկվել են, իսկ բուն հավելվածը բետա թեստավորում է անցնում։ Այս պահին այն հասանելի է ԱՄՆ-ում նախնական պատվերի համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ TRUTH Social-ը, որի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, պետք է գործարկվեր փետրվարի 21-ին, երբ ԱՄՆ-ում նշվում է դաշնային տոնը՝ Նախագահի օրը (փետրվարի երրորդ երկուշաբթի): Սակայն, ինչպես պարզաբանում են Fox Business-ի աղբյուրները, այժմ դրա մեկնարկը սպասվում է մարտի վերջից ոչ շուտ։

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման վերջին շաբաթներին Թրամփը զրկված էր Twitter-ում, Facebook-ում եւ Instagram-ում գրառումներ կատարելու հնարավորությունից։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2021 թվականի հունվարի 6-ին, Թրամփի կողմնակիցները, որն այն ժամանակ ամերիկյան վարչակազմի ղեկավարն էր, փորձեցին թույլ չտալ ԱՄՆ Կոնգրեսին հաստատել նախորդ տարվա նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաղթեց դեմոկրատ Ջո Բայդենը։

Տեղի ունեցածի կապակցությամբ դեմոկրատները Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսեցին։ Սակայն Կոնգրեսի Սենատն արդարացրեց նրան։