Մարջորիի (Ջորջիա նահանգ) Ներկայացուցիչների պալատի անդամ Թեյլոր Գրինը, ով հայտնի է դավադրության տեսությունների հանդեպ իր սիրով եւ դեմոկրատ առաջնորդների նկատմամբ զայրույթի պոռթկումներով, ըստ երեւույթին ցանկացել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել գեստապոյի ոստիկանության մարտավարություն կիրառելու մեջ, հաղորդում է NBC News-ը:
Բայց ամեն ինչ այլ կերպ է ստացվել, եւ նրա թույլ տված սխալն անմիջապես ծաղրի թեմա է դարձել սոցիալական ցանցերում նրա քննադատների կողմից:
Փելոսիի մարտավարությունը նացիստական գաղտնի ոստիկանության հետ համեմատելու փոխարեն, նա դա համեմատել է գասպաչո սառը ապուրի հետ:
«Այժմ մենք ունենք Նենսի Փելոսիի գասպաչո ոստիկանությունը, որը լրտեսում է Կոնգրեսի անդամներին, լրտեսում է մեր օրենսդրական աշխատանքին, լրտեսում է մեր աշխատակիցներին եւ լրտեսում է ամերիկյան քաղաքացիներին»,- ասել է Գրինը՝ One America News Network-ի «Իրական Ամերիկա» հաղորդման ժամանակ:




























