Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մոտ, ով կորոնավիրուսով վարակվելուց հետո շաբաթ օրվանից գտնվում է մեկուսացման մեջ, COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է եղել, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով նրա բժշկին։

Էրդողանը շաբաթ օրն ասել էր, որ կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակի համար հանձնված թեստը դրական է եղել։

«Վերջին երկու օրվա ընթացքում մեր կողմից արված ՊՇՌ թեստերի պատասխանները բացասական են»,- ասել է Էրդողանի բժիշկ Սերքան Թոփալօղլուն: «Կարծում եմ՝ նախագահը շատ շուտով, նույնիսկ վաղը, կվերադառնա իր սովորական ռեժիմին»,- հավելել է նա։