Google-ը դարձել է Հրատարակիչների եվրոպական խորհրդի (ՀԵԽ) հակամենաշնորհային բողոքի թիրախ թվային գովազդի ոլորտում նրա բիզնեսի հետ կապված, տեղեկացնում է Reuters-ը։

2020թ. Google-ի եկամուտը օնլայն գովազդից կազմել է 147 մլրդ դոլար, ավելի, քան աշխարհի ցանկացած այլ ընկերության եկամուտը, ընդ որում՝ գովազդը, ներառյալ որոնումը, YouTube-ը եւ Gmail-ը, կազմում է նրա ընդհանուր վաճառքի եւ շահույթի հիմնական մասը։

Նրա եկամուտների մոտ 16 տոկոսը բաժին է ընկնում ընկերության գովազդի կամ ցանցային բիզնեսին, որտեղ մյուս մեդիա-ընկերություններն օգտագործում են Google-ի տեխնոլոգիաներն իրենց վեբ կայքերում եւ հավելվածներում գովազդ վաճառելու համար։

Հունիսին Եվրոպական հանձնաժողովը սկսեց հետաքննել, թե արդյոք Google-ը նախընտրում է օնլայն գովազդի իր սեփական տեխնոլոգիաները՝ ի վնաս մրցակիցների, գովազդատուների եւ օնլայն հրատարակիչների։

Հրատարակիչների առեւտրային մարմինը, որի մեջ են մտնում Axel Springer-ը, News UK-ը, Conde Nast-ը, Bonnier News-ը եւ Editorial Prensa Iberica-ն, բողոք է ներկայացրել Եվրոպական հանձնաժողով՝ հավաստիացնելով, որ Google-ը «բռի մեջ է պահում» բոլոր գովազդատուներին։

«Ժամանակն է, որ Եվրոպական հանձնաժողովը միջոցներ կիրառի Google-ի դեմ, որոնք իրականում կփոխեն նրա վարքագիծը»,- ասել է ՀԵԽ նախագահ Քրիստիան վան Տիլոն։

«Google-ը լիովին վերահսկում է գովազդային տեխնոլոգիաների արժեքի ստեղծման շղթան՝ տնօրինելով այդ շղթաների շուկայական բաժինների 90-100 տոկոսը։