ՄԻԵԴ-ը կվերադարձնի բոլոր գործերը, որոնք բաշխված են վիզավորման համակարգի շրջանցմամբ։ Այս մասին ԱԺ դատական ​​համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման եւ գործերի բաշխման համակարգի համակարգիչների առգրավման հարցերով հանձնաժողովի նիստին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ 

Հիշեցնենք, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են, իսկ համակարգը երկար ամիսներ չի գործում։

«ՄԻԵԴ-ը մի օր կվերադարձնի բոլոր գործերը, եւ պետք է դրանք զրոյից հետաքննել, երբ համակարգը գործարկվի։ Որպես արդյունք՝ դա ե՛ւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է դատարանների վրա, ե՛ւ Հայաստանի հեղինակության անկում, ինչը խիստ անցանկալի է։ Միտումնավոր քայլեր են արվում, որոնք հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի որոշման կհանգեցնեն»,- հայտարարեց Վարդազարյանը։

Հարցին, թե որն է այս ամենի նպատակը, Վարդազարյանը, արտահայտելով իր անձնական կարծիքը, նշեց, որ նպատակը, ամենայն հավանականությամբ, այն է, որպեսզի աղմկահարույց գործերը կոնկրետ դատական ​​ակտ երաշխավորած դատավորների մոտ հայտնվեն: