Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Ղարաբաղի օկուպացված տարածքներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Մշակութային ցեղասպանությունն իրականացվում է տարբեր ձեւերով: Հուշարձանների, գերեզմանատների բարբարոսական ավերածություններ են տեղի ունենում, զուգահեռաբար փորձեր են արվում ապահայկականացնել այդ հուշարձանները, վերագրել ալբանացիներին։ Դա անհեթեթություն է։ Նման փորձեր ադրբեջանական կողմը ձեռնարկում է այն դեպքերում, երբ չի կարողանում հողին հավասարեցնել հուշարձանը, օրինակ՝ Դադիվանքը։ Դա նույնքան անհեթեթ է, որքան Էրդողանի այն պնդումը, թե թուրքերն են առաջինը վայրէջք կատարել Լուսնի վրա։ Նրանք շումերներին էլ են ադրբեջանցիներ կոչում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի գործողություններին»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։