Ադրբեջանական բանակի Բեյլագանի շրջանում տեղակայված N զորամասում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես ANS PRESS-ին տեղակացրել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխտնօրեն  Թեյմուր Աբդուլաեւը, զորամասի զինվոր Արիֆ Ջաֆարովը, խախտելով անվտանգության կանոնները, կրակ է բացել իր ատրճանակից:

Արդյունքում` նրա ծառայակից Հիքմեթ Յուսիֆովն ստացել է մի շարք վնասվածքներ եւ տեղում մահացել: Սպանություն գործած զինվորը դիմել է փախուստի: Ներկայումս քայլեր են  ձեռնարկվում Արիֆ Ջաֆարովին ձերբակալելու համար: