Իրաքը ծրագրում է ֆրանսիական Rafale 14 կործանիչ գնել՝ 240 միլիոն դոլարի չափով, ընդ որում, գործարքը կվճարվի նավթով, հաղորդում է Defense News-ը՝ հղում անելով NAMEA Group աշխարհքաղաքական քոնսալթինգային ընկերության ղեկավար, Իրաքի ՆԳ նախարարի նախկին խորհրդական եւ երկրի պաշտպանության նախարարի գլխավոր քարտուղար Նորման Ռիքլեֆսին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Իրաքի ռազմաօդային ուժերը մտադիր են 240 միլիոն դոլարով գնել Rafale 14 կործանիչ։ Գործարքը կվճարվի նավթով, այլ ոչ թե կանխիկ գումարով»,- ասել է Ռիքլեֆսը։ 

Նրա տվյալներով՝ Ֆրանսիան առաջարկել է Իրաքին վաճառել 20 անօդաչու թռչող սարք։ «Ներկայումս Իրաքի պաշտպանության նախարարությունը տեխնիկական վերլուծություն է անցկացնում»,- ասել է նա՝ նշելով, որ գործարքը դեռ կնքված չէ։

Ըստ տեղեկությունների՝ մոտ ժամանակներս ծրագրվում է Ֆրանսիա Իրաքի պատվիրակության այցը՝ ԱԹՍ-ների որակը ստուգելու նպատակով։ 

Ռիքլեֆսի խոսքով՝ Իրաքը ԱԹՍ-ներ գնելու շուրջ բանակցություններ է վարում նաեւ Պակիստանի հետ։ «Պակիստանը նույնպես առաջարկել է Իրաքին վաճառել 20 անօդաչու թռչող սարք, սակայն ՊՆ-ն դեռ վերլուծում է առաջարկը»,- ​​ասել է նա։