Օլաֆ Շոլցը Գերմանիայի առաջին կանցլերն է, ով օգտահաշիվ է բացել Twitter-ուՄ։ Նա առաջին գրառումն է կատարել, որում շնորհավորել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ողջո՜ւյն, Թվիթթեր»,- այս խոսքերով է ավարտվում նրա առաջին գրառումը։
Մի քանի ժամ անց նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր արձագանքել են եւ բաժանորդագրվել իր միկրոբլոգին։ «Ես դարձա դաշնային կանցլեր՝ նպատակ ունենալով բացատրել իմ քաղաքականությունը։ Այսուհետ այդ մասին կպատմեմ նաեւ իմ ալիքում»,- ասվում է կանցլերի երկրորդ գրառման մեջ։
Կիրակի կանցլերի օգտահաշվի բաժանորդների թիվը հասել է 54 705 մարդու։
Frank-Walter #Steinmeier hat den Bürgerinnen und Bürgern in schwierigen Zeiten Orientierung gegeben und mit Herzblut das höchste Amt im Staat bekleidet. Ich bin froh, dass er dies weiterhin tun wird. Herzlichen Glückwunsch, lieber #Bundespräsident!
— Bundeskanzler Olaf Scholz (@Bundeskanzler) February 13, 2022
Und: Hallo, Twitter!




























