Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին Թուրքմենստանի նախագահի թեկնածու է առաջադրվել, հայտնում է թուրքմենական Salamnews կայքը։

Ըստ աղբյուրի՝ Դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարում Թուրքմենստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է երկրի նախարարների կաբինետի փոխնախագահ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը։

Համագումարի մասնակիցները լսել եւ հավանության են արժանացրել Թուրքմենստանի նախագահի պաշտոնին հավակնող Սերդար Բերդիմուհամեդովի ելույթը։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանում նախագահական ընտրությունները 2022 թվականի մարտի 12-ին են նշանակված։