Թուրքիան եւ ԱՄԷ-ն տարբեր ոլորտներում համագործակցության մասին 13 համաձայնագիր են ստորագրել՝ Աբու Դաբի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած այցի ընթացքում, հայտնում է Anadolu-ն։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ պաշտպանության արդյունաբերության, առողջապահության, կլիմայի փոփոխության, արդյունաբերության, տեխնոլոգիաների, առեւտրի, տնտեսության, մշակույթի, գյուղատնտեսության, տնտեսության, տրանսպորտի, տարերային աղետների դեմ պայքարի, օդերեւութաբանության եւ այլ ոլորտներում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել։
Էրդողանը, ով վերջին անգամ 2013 թվականին էր ԱՄԷ այցելել, մեկնելուց առաջ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄԷ-ն անցյալ տարվա նոյեմբերին Անկարա Աբու Դաբիի թագաժառանգի կատարած այցով երկկողմ հարաբերություններում նոր դարաշրջան են սկսել։
Ավելի վաղ Թուրքիայի կապի վարչությունը հայտարարել էր, որ Էրդողանի այցի ընթացքում քննարկվելու են Թուրքիայի եւ ԱՄԷ-ի երկկողմ հարաբերությունները եւ համագործակցությունը խորացնելու քայլերը։




























