Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ռուսական ՊՇՌ թեստ չի հանձնել, սակայն դա չի խանգարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ-ն։
Ավելի վաղ գերմանական Bild տաբլոիդը հայտնել էր, որ երեքշաբթի Մոսկվա ժամանելուց հետո Շոլցին զննել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատան բժիշկը։ Նա հրաժարվել է ռուսական կողմի թեստից։
«Այո, կլինի նաեւ նախազգուշական միջոցներով նման ռեժիմ (ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններում): Իսկապես, նրանք սովորականից ավելի մեծ հեռավորության վրա կնստեն, բայց դա ոչ մի կերպ չի ազդի հանդիպման բնույթի, բովանդակության եւ տեւողության վրա»,- մեկնաբանել է Պեսկովը։





























