Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ կողմերից մեկը հրաժարվի մադրիդյան սկզբունքներից: Այս մասին salamnews.org-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսը:

Նա չի բացառել, որ ինչ-որ ժամանակով բանակցային գործընթացը կդադարի, բայց որոշ ժամանակ անց նորից կշարունակվի, սակայն արդեն այլ սկզբունքների հիման վրա:

«Ադրբեջանի նախագահը Կազանում 10 նոր առաջարկներ ներկայացրեց գոյություն ունեցող մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Դրանք կարող էին վերաբերել տարածաշրջանում Ռուսաստանի դերին, խաղաղապահների, Լաչինի միջանցքի ու հանրաքվեի խնդիրներին»:

Յունուսը նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ «մադրիդյան սկզբունքների» իրականացմամբ, քանի որ դա կարող է հանգեցնել Ղարաբաղի կորստի` Ադրբեջանի համար: