ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում անբնական շոգից 22 մարդ է մահացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Ավկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով, ԱՄՆ-ի 141 մլն բնակիչներ (շուրջ բնակչության կեսը) գտնվում են անբնական շոգի տարածման շրջաններում:
Հուլիսի 20-ին ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան շրջաններում, Իլինոյս, Այովա եւ Մինեսոթա նահանգներում ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի:
ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական բյուրոյի կանխատեսումներով, միջին ջերմաստիճանը երկրի հարավ-արեւելքում կանցնի 37 աստիճանից եւ այդպես կմնա մինչեւ կիրակի: Այնուհետեւ ջերմաստիճանը կնվազի մինչեւ 33-35 աստիճանի:
Միաժամանակ, Մոնթանա նահանգից եկող սառը օդը կթուլացնի շոգը երկրի հյուսիս-արեւմտյան շրջաններում:



























