Ավստրալիան մտադիր է ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։ Ավստրալիայի ներքին գործերի նախարար Կարեն Էնդրյուսն ասել է, որ կառավարությունը «բացարձակ անհանդուրժող է բռնության նկատմամբ», հաղորդում է AAP-ը:
«ՀԱՄԱՍ-ի եւ այսօր թվարկված ծայրահեղական խմբավորումների հայացքները խորապես մտահոգիչ են, եւ Ավստրալիայում տեղ չկա նրանց ատելության գաղափարախոսությունների համար»,- ասել է Էնդրյուսը:
Նա նշել է, որ գլխավոր դատախազն աշխատանքներ է տանում՝ ապահովելու մարդկանց իրավունքները, որոնք չեն սատարում ահաբեկչական կազմակերպություններին։ Սա տեղի է ունեցել այն մտավախություններից հետո, որ շարքային պաղեստինցիները կարող են հայտնվել ցուցակում:




























