Ուկրաինան երկար ժամանակ է՝ շարժվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, սակայն ինչպես ինքնիշխան ընտրության շատ այլ հարցերում, եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին մեր պետության հանդեպ դիմակայություն կա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Укринформ-ը։  

«ՆԱՏՕ-ի հարցը մեկն է այն հարցերից, որոնց պատճառով Ուկրաինայի վրա ճնշում է գործադրվում։ Գլխավոր հարցն Ուկրաինայի անկախությունն է եւ նրա ինքնուրույն ընտրությունը։  Ուկրաինան երկար տարիներ պայքարում է իր իրավունքի համար»,- ասել է նա։ 

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան իր անվտանգության համար ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրս է ընտրել և երկար ժամանակ է, ինչ շարժվում է այդ ուղղությամբ, սակայն դեպի Դաշինք հեռավորությունը չի փոքրանում։ «Եւ սա փիլիսոփայական հարց չէ, բայց կան կոնկրետ պատճառներ՝ Ռուսաստանի դիմակայությունը, որը չի ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ի անդամ, եւ Դաշինքի անդամ որոշ այլ երկրների դիմակայությունը: Սրա մեջ ոչ մի գաղտնիք չկա»,- ասել է նա։

Միաժամանակ, Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս օգտագործում է ՆԱՏՕ-ի խնդիրները որպես արդարացում, թե ինչու են իրենց զորքերը գտնվում ուկրաինական սահմաններին։