Իշխանությունն օրական 3 մլն դոլարով ավելացնում է երկրի պետական ​​պարտքը։ Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ դրան զուգահեռ նվազում են շարքային քաղաքացիների եկամուտները, նվազում է բնակչության գնողունակությունը, անկում է ապրում մարդկանց կենսամակարդակը, իսկ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ արդեն գերազանցում է 60 տոկոսը։ 

Նրա խոսքով՝ կառավարման համակարգում լուրջ ճգնաժամ կա, բայց դա դեռ քաղաքական ճգնաժամի չի հանգեցրել։

«Իշխանությունն ամենից շատ անտեսում է գյուղը, բայց, որքան էլ տարօրինակ է, հենց այնտեղ իշխանությունն ամենաբարձր վարկանիշն ունի»,- նշեց Քոչարյանը։