Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթը, դատական հայց է ներկայացրել երկու կնոջ դեմ, ովքեր համացանցում կեղծ լուրեր էին տարածել այն մասին, թե ինքը տրանսգենդեր է, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատական աղբյուրը։
Առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը Փարիզում դատական հայց է ներկայացրել երկու կնոջ դեմ, ովքեր համացանցում կեղծ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց՝ ինքը տրանսգենդեր կին է։
Նշվում է, որ քաղաքացիական դատավարության շրջանակներում առաջին նիստը նշանակված է հունիսի 15-ին։
Հունվարին Բրիջիթ Մակրոնը հայտարարել էր, որ իր՝ տրանսգենդեր լինելու մասին կեղծ լուրեր տարածած չարամիտները փոփոխել են իր տոհմածառի տվյալները համացանցում:





























