Ռուսաստանը երբեք որեւէ մեկի վրա առաջինը հարձակում չի գործել եւ անգամ չի ցանկանում արտաբերել «պատերազմ» բառն այդքան հակամարտություններից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հիշեցնում ենք, որ Ռուսաստանն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք որեւէ մեկի վրա չի հարձակվել: Եւ Ռուսաստանն այդքան պատերազմներից հետո Եվրոպայի վերջին երկիրն է, որն առհասարակ չի ցանկանում անգամ արտաբերել «պատերազմ» բառը»,-ընդգծել է նա «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի ընթացքում:
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի, իբրեւ, գոյություն ունեցող ծրագրերի մասին Արեւմուտքի հայտարարությունները հանգեցնում են լարվածության աճին: «Իսկ երբ իրադրությունն առավելագույն չափով սրվել է, ինչպես այժմ Դոնբասի շփման գծում, ցանկացած բռնկում կամ փոքր սադրանք կարող է հանգեցնել անուղղելի հետեւանքների», ասել է Պեսկովը:





























