Կիրակի «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի ԱԳՆ Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիեւը չի նախապատրաստում սադրանքներ ու հրետակոծություն Ռուսաստանի Դաշնության դեմ եւ ցանկանում է խաղաղություն:

«Ուկրաինան չի նախապատրաստում եւ իրականցում հարձակողական ռազմական գործողություններ կամ սադրանքներ, դիվերսիաներ, հրետակոծություններ Ռուսաստանի տարածքում: Մենք պատերազմի չենք ձգտում, մենք ձգտում ենք խաղաղության»,-հայտարարել է Կուլեբան:

Դմիտրի Կուլեբան նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում դիվանագիտությունը շարունակում է աշխատել: Ավելին, նա հայտարարել է, որ արդեն կան բոլոր հիմքերը Ռուսաստանի դեմ նախապատրաստած պատժամիջոցների գոնե մի մասն ընդունելու համար, եւ կոչ է արել Արեւմուտքին գործել այդ ուղղությամբ: