Առավոտյան ժամը 5-ին սահմաններում ռուսական զորքերը գրոհել են պետական ​​սահմանը  Ռուսաստանից եւ Բելառուսից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։

«Հարձակումները սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ կարգախմբերի եւ անցակետերի վրա իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի եւ հրաձգային զենքի կիրառմամբ: Դա տեղի է ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի եւ Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, հարձակում է իրականացվում Ղրիմից։ Նաեւ արձանագրվում է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Նրա խոսքով՝ սահմանային ստորաբաժանումների, պարեկների եւ սահմանային անցակետերի վրա հարձակումն իրականացվում է հրետանու, ծանր ռազմական տեխնիկայի եւ թեթեւ հրաձգային զենքի կիրառմամբ։