Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը գրել է ֆեյսբուքյան էջում, որ ռուսական զորքերը մտել են Խարկով, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նրա խոսքով՝ ռուսական «թեթեւ տեխնիկան» Խարկովում է, այդ թվում՝ քաղաքի կենտրոնական մասում:
Նախօրեին Խարկովի մարզում հայտարարվել է պարետային ժամ 18:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ն, որը ենթադրում է մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժի արգելք անվտանգության նկատառումներով:





























