Եվրամիությունը մտադիր է «պարալիզացնել» Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները, տեսաուղերձում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք կպարալիզացնենք ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները: Մենք կսառեցնենք դրա գործառնությունները»,-ասել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է ԵՄ երկրների առաջնորդներին դիտարկել Ռուսաստանի նկատմամբ այդ եւ լրացուցիչ մի շարք սահմանափակումները: Նրա խոսքով՝ այդ միջոցները ձեռնարկվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի հետ համակարգմամբ:
Միեւնույն ժամանակ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունն արեւմտյան առաջնորդների բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Ռուսաստանի Բանկի՝ միջազգային ֆինանսական գործողություններով ռուբլիի փոխարժեքը պահպանելու ուղղությամբ հնարավորությունները կսահմանափակվեն, ներդրումների դիմաց եվրոպական քաղաքացիություն ստանալու՝ կարողունակ ռուսաստանցիների հնարավորությունը կչեղարկվի:
Ավելի ուշ, ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ արեւմտյան երկրները դեռեւս քննարկում են ՌԴ ԿԲ-ի դեմ պատժամիջոցների «մոդալությունը»՝ փնտրելով առավել արդյունավետ ուղիներ ռուբլին ապահովելու նպատակով ոսկու եւ արտարժույթի պաշարներն օգտագործելու հնարավորություններից զրկելու համար:




























