Այս պահի դրությամբ ավելի քան 500 000 մարդ է Ուկրաինայից փախել հարեւան երկրներ, Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Ավելի վաղ նա գրել էր, որ Ուկրաինայից Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա եւ այլ երկրներ տեղափոխված փախստականների թիվն ավելանում է եւ կազմում է 368 000։
«Այս երկրների կառավարություններն ու ժողովուրդները ողջունում են փախստականներին։ Հիմա ծայրահեղ անհրաժեշտ է այս պատասխանատվությունը կոնկրետ միջոցներով կիսել»։
More than 500,000 refugees have now fled from Ukraine into neighbouring countries.
— Filippo Grandi (@FilippoGrandi) February 28, 2022





























