Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար։
Պետդեպարտամենտը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում Բլինքենը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների շարունակական կատարման եւ այդ հարցի վերաբերյալ Չավուշօղլուի վերջին մեկնաբանությունների համար: Պետքարտուղարը Թուրքիային շնորհակալություն է հայտնել նաեւ Ուկրաինային, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում ցուցաբերած վճռական աջակցության համար։





























