Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Այս մասին հայտնում են ZN.UA-ի աղբյուրները։

Ելույթը նախատեսված է ժամը 13:00-ից հետո՝ տեսաձեւաչափով։ Ճշգրիտ ժամանակ չկա։ Այն Եվրամիությունում պետության ընդգրկման եւ Ուկրաինայի պատերազմի մասին կլինի։

Փետրվարի 28-ին Զելենսկին Եվրամիությանը Ուկրաինայի միանալու հայտ է ստորագրել։

Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը հայտարարել էր, որ Եվրոպան այժմ աշխատում է նոր պայմաններում, որտեղ Ուկրաինային պետք է դեպի ինտեգրում «հատուկ ճանապարհ» առաջարկել, եւ անհրաժեշտ է օգտագործել «նոր գործիքներ»՝ երկրին օգնելու համար։

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ասել է, որ Ուկրաինան պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահությունը լիովին կորել է։