ՆԱՏՕ-ն միջուկային զենքի մարտական պատրաստության մակարդակը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում՝ «չնայած Ռուսաստանի սպառնալիքներին»։ Այս մասին The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Մենք միշտ կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, բայց մենք չենք կարծում, որ այժմ ՆԱՏՕ-ի միջուկային ուժերի մարտական պատրաստության մակարդակը փոխելու անհրաժեշտություն կա»,- ասել է Սթոլթենբերգը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Պուտինը կարգադրել է ռուսական բանակի զսպման ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերել։





























