Instagram-ը տեսանյութերի համար ավտոմատ գեներացվող ենթագրերի գործառույթ է ներկայացրել, հայտնում է 9to5mac պորտալը։ Այս գործառույթը միացված կլինի լռելյայն:

Ավտոմատ ենթագրերը դեռ հասանելի չեն ռուսալեզու օգտատերերի համար, սակայն Instagram-ը նախատեսում է մոտ ապագայում ընդլայնել լեզուների ցանկը։
Ենթագրերը ստեղծվում են արհեստական ​​ինտելեկտի միջոցով, ուստի սկզբում տեխնոլոգիան չի կարողանա առանց թերության աշխատել: Այնուամենայնիվ, ընկերությունը պնդում է, որ որակը կբարելավվի:

Նշվում է, որ դա քոնթենթը հասանելի կդարձնի խուլ ու թույլ լսողությամբ օգտատերերին, ինչպես նաեւ կխնայի հեղինակների ժամանակը: Բացի այդ, ավտոմատ ենթագրերի ներդրումը պետք է դուր գա այն օգտատերերին, ովքեր նախընտրում են առանց ձայնի տեսանյութեր դիտել: Ըստ invideo-ի վիճակագրության՝ սպառողների 92 տոկոսը տեսանյութերն անջատված ձայնով է դիտում: