WhatsApp-ն աշխատում է զրուցակցի հաղորդագրություններին արձագանք թողնելու նոր միջոցի վրա, գրում է WABetaInfo-ն։ 

Օգտատերերը հատուկ մենյուի միջոցով կկարողանան արձագանքել հաղորդագրությանը սմայլիկի տեսքով։ Այն բացելու համար օգտատերը պետք է սեղմի սլաքի վրա, որը հայտնվում է հաղորդագրության աջ անկյունում։

Մեսենջերի վեբ-տարբերակի համար հասանելի կլինի արձագանքի այլընտրանքային տարբերակը: Դասական մեթոդը ենթադրում է զրուցակցի հաղորդագրության դիմաց «արձագանք» կոճակի առկայություն։

Երկու տարբերակներն էլ արդեն հասանելի են բետա թեստավորողների համար։