Վրաստանում եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը Եվրամիությանը երկրի անդամակցության մասին բանաձեւ է նախաձեռնել, գրում է «Ինտեպրեսնյուզը»։

13 կետից բաղկացած նախագծով ԵՄ անդամ երկրներին եւ ԵՄ կառույցներին կոչ է արվում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին արագացնելու համար, մասնավորապես՝ «Եվրամիության համաձայնագրի» 49-րդ հոդվածի հիման վրա՝ եվրոպական հեռանկարին համապատասխան:

Այսօր սկսվել է նախագծի նախաձեռնման ընթացակարգը։