Գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորման տեսքով աջակցությունը կընդգրկի տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ։ Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա վստահեցրեց, որ էկոնոմիկայի նախարարությունը բարելավում է ապահովագրության պայմանները, այդ թվում՝ սուբսիդավորումներով։ Նրա խոսքով՝ վարկունակ հաճախորդները բանկերի հետ հարաբերություններում խնդիրներ չեն ունենում։ «Գյուղատնտեսական ապահովագրությունը նախատեսված է վնասներից պաշտպանվելու համար, իսկ բանկերը չեն ցանկանում արդյունքում գյուղացիներից խլել տները, ուստի հաշվի են առնում այս գործոնը»,- ասաց Քերոբյանը։











