Ուկրաինական պատվիրակությունը Բելառուս է ժամանել՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար, հաղորդում է РБК-ը։
Բանակցությունների մեկնարկի ժամը մի քանի անգամ հետաձգվել է։ Ուկրաինական պատվիրակությունը Լեհաստանից ուղղաթիռով ժամանել է Բելովեժսկայա Պուշչա։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բրեստի մարզում։





























