Մոլդովայի իշխանությունները Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնեն։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն։
«Այսօր մենք Եվրամիությանը Մոլդովայի Հանրապետության միանալու հայտ կստորագրենք։ Այն կուղարկվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»,- ասել է Սանդուն։ Դրանից հետո հանրապետության ղեկավարը խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուի եւ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ ստորագրել է փաստաթուղթը։





























