ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը մարտի 4-5-ը կայցելի Ստամբուլ եւ Անկարա։

Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ Շերմանը կհանդիպի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի եւ այլ պաշտոնյաների հետ՝ «քննարկելու Պուտինի կանխամտածված, անհիմն եւ չարդարացված ներխուժումն Ուկրաինա»։ 

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետագա համատեղ համագործակցությունը եւ «Ուկրաինային աջակցելու ընդհանուր հետաքրքրվածությունը»։  

Թուրքիայից հետո Շերմանը կմեկնի Իսպանիա, Մարոկկո, Ալժիր եւ Եգիպտոս։