Շաբաթ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին, հաղորդում է «Անադոլու» թուրքական տեղեկատվական գործակալությունը:

«Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է Թուրքիայի առաջնորդի եւ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված Շուշիի հռճակագրի կարեւորությունը:

Նրա խոսքով՝ կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Շուշիի հռչակագրի դրույթներն իրագործելու համար»,-նշում են ԶԼՄ-ները:

«Երկու եղբայրական երկրների սերտ համագործակցությունը բխում է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, այլ նաեւ իր ներդրումն է ունենում ամբողջ տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հարցում»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի փոխգործակցել Բաքվի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ: