Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացումը վերսկսելու հարցը։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ԳՀՀԾ-ի վերսկսումը պետք է ապահովի, որ դրա բոլոր մասնակիցները ունենան հավասար իրավունքներ բոլոր ոլորտներում համագործակցության անխոչընդոտ զարգացման հարցում՝ առանց որեւէ խտրականության։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ սիրիական կարգավորման եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։





























