Ռուսաստանը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը արդիականացնելու հետ կապված Ադրբեջանի համար առաջարկներ է պատրաստել։ Այս մասին Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Սաֆար Աբիեւի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պնախարար Անատոլի Սերդյուկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով, մոտակա մի քանի օրերին աշխատանքային խումբ կկազմվի, որը կգա Բաքու եւ կլուծի արդիականացման տեխնոլոգիաների հետ կապված բոլոր հարցերը։

Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղակայված եւ 1985 թվականից շահագործման ենթարկված «Դարյալ» տիպի ռադիոլոկացիոն կայանը ԽՍՀՄ հակահրթիռային համալիրի 8 կայաններից մեկն էր։ Կայանը թույլ է տալիս վերահսկել 6000 կմ շառավղով տարածք՝ ներառյալ Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արեւելքը, ինչպես նաեւ Հնդկաստան օվկիանոսը եւ Ավստրալիա մայրցամաքի մի մասը։