Թբիլիսիի գերեզմանատներից մեկում հայ է մահացել: 82-ամյա Սարգիս Ադամյանը, ով երկու օր առաջ էր եկել Հայաստանից՝ այցելելու ծնողների շիրիմին, մահացել է հուլիսի 25-ին, Թբիլիսիի Պետրոպավլովյան գերեզմանատանը՝ չկարողանալով հանգցնել բռնկված հրդեհը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Փրկարարների տվյալներով, Ադամյանը փորձել է հանգցնել բռնկված խոտը, սակայն փորձը հաջողությամբ չի պսակվել եւ նա որոշել է լքել տարածքը: Փրկարար ծառայության աշխատակիցները նրան գտել են երկաթյա պարսպի մոտ, որից նա փորձել է ցատկել, սակայն չի կարողացել, քանի որ ըստ երեւույթին կառչել է ինչ-որ բանից:
Վրացական լրատվամիջոցների տվյալներով, Ադամյանը այրվածքներ է ստացել: Սակայն, նախաքննության տվյալներով, տղամարդը մահացել է սրտի նոպայից:




























