Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է ՆԱՏՕ-ի ցանկացած որոշման, որը կխախտի Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։

«Խաղաղության չի կարելի հասնել միակողմանի տեսանկյունից»,- «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական գործադիր խորհրդի նիստում ասել է Էրդողանը, հաղորդում է BBC Türkçe-ը՝ վկայակոչելով կուսակցության անանուն պաշտոնյաներին։

Նրա խոսքով՝ իր սահմանների անվտանգության հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները նույնպես պետք է հաշվի առնել։

Էրդողանն ասել է, որ կրկնել է Թուրքիա այցելելու Պուտինի հրավերը, նշում է BBC Türkçe-ը՝ վկայակոչելով նշված պաշտոնյաներին։

Նրա խոսքով, Թուրքիան վերջին պահին կարգավորել է խնդիրը՝ կապված հինգշաբթի Անթալիայում (Թուրքիա) Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման հետ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ էր հրաժարվել, սակայն Թուրքիան միջամտել է եւ համոզել մասնակցել հանդիպմանը։